Այսօր առավոտյան ցուցարարները նորից սկսել են խաղաղ անհնազանդության գործողությունները:

Մի քանի փաստաբաններ մեքենաներով փակել էին կառավարության նոր մասնաշենքի՝ նախարարությունների մուտքերը: Նրանք պնդում են, որ մեքենաներով մուտքեր փակելը օրենքի խախտում չէ: Այնուհետև ոստիկանների գործողություններից հետո, փաստաբաններն առանց մեքենաների արդեն նստեցին մուտքի դռան առջև։