Այսօր Ազգային Ժողովում նիստը տեղի չունեցավ՝ քվորումի բացակայության պատճառով: Նիստին 105 պատգամավորից ներկա էր ընդամենը 29-ը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նիստ կգումարեն ոչ ուշ քան չորս ժամ հետո, եթե մինչ այդ պատգամավորները հասնեն խորհրդարան:

Ելույթով հանդես եկավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, նշելով, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով, իրենց խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և ԱԺ քառօրյա նիստերին չի մասնակցելու: