Ելք խմբակցության ղեկավար, Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկից և շարժվում է Արշակունյաց պողոտայով։

Նշենք, որ փակ են բազմաթիվ փողոցներ։ Մետրոպոլիտենը փակ է, ներսում կանգնած ոստիկանները մուտքի մոտ կանգնած քաղաքացիներին ոչ մի բացատրություն չեն տալիս։