Այս պահին փակ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը: Ճանապարհի փակման պատճառով չեն կարողանում տեղաշարժվել «Սպայկա» ընկերության մի քանի բեռնատարներ, որոնց վարորդները ցուցարարներին խնդրում են գոնե իրենց համար բացել ճանապարհը, որպեսզի բեռնատարների մեջ գտնվող բերքը չփչանա:

Սակայն ցուցարարները մերժել են նրանց, ասելով որ ճանապարհը կբացեն միայն համաժողովրդական շարժման հաղթանակի դեպքում: