Արմավիր մարզի բնակիչները հայտնում են, որ փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը, ինչպես նաև երկաթուղին:

Էջմիածնից հայտնում են, որ մի քանի տեղով փակվել է Էջմիածին - Երևան ավտոճանապարհը: Այն փակ է Զվարթնոց- Բաղրամյան, և Քարակերտ գյուղերի հատվածներում:

Առաջիկայում ճանապարհի փակմանը կմիանան Մուսալեռի և Պտղունքի գյուղացիները: