Երեկ՝ վարչապետի ընտրությանը, երբ ամեն մի ձայնը կարևոր էր, մանավանդ՝ այն խմբակցությունների անդամների, որոնք հայտարարել են Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու որոշման մասին, Ազգային ժողովի նիստից բացակայում էին երկու ընդդիմադիր պատգամավորներ՝ «Ծառուկյան դաշինքից» Իշխան Զաքարյանը և Մելիք Մանուկյանը, որոնք երկուսն էլ կողմ էին քվեարկել Սերժ Սարգսյանին:

Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Մելիք Մանուկյանը հանրապետությունում չէ։ Մեր տեղեկություններով, նրա սիրտն են ստենտավորել, նա 20 օր է՝ ԱՄՆ-ում է: Իսկ Իշխան Զաքարյանից ոչ ոք տեղյակ չէ։