Ավելի մեծ թափով շարունակվում են բողոքի երթերն ու ակցիաները։ Փակ են Աբովյան պողոտան մի քանի խաչմերուկներում, Մյասնիկյան, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան փողոցները, կամուրջներ, Երևանից մարզեր ավտոճանապարհները։

Այս պահին Գյումրիում, Արմավիրում և այլ մարզերում գործադուլ է և դասադուլ։ Հազարավոր քաղաքացիներ Գյումրիում մտել են քաղաքապետարան և պահանջում են, որ քաղաքապետը միանա իրենց, ինչպես նաև հորդորի իր աշխատակիցներին, որպեսզի նրանք էլ միանան համաժողովրդական շարժմանը։ Շիրակի քաղաքապետարանը շրջափակված է, աշխատակիցները չեն կարողանում մտնել շենք և աշխատել՝ հարկադրական գործադուլի մեջ են։ Բարձր դասարանի աշակերտներ և ուսանողներ դասադուլ են անում՝ դուրս գալով գլխավոր հրապարակ։