Համաժողովրդական շարժումը նոր թափ է առնում։

Քաղաքացիները փակել են Դավթաշենի կամուրջը, Եղվարդի, Փարաքարի խճուղին, Կոմիտաս, Բաղրամյան, Իսակով, Մաշտոց պողոտաները, Կիևյան կամուրջը, Հանրապետության հրապարակը, Խանջյան, Աբովյան, Աճառյան, Մյասնիկյան, Մալաթիա-Սեբաստիա, Չարենց, Հերացի փողոցները, Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը, Աբովյան-Երևան մայրուղին։

Դավթաշենի կամրջի հարակից հատվածում ցուցարարները եռագույնը պարզած պարում են։

Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել և միացել շարժմանը։

Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները փակել են նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։

Օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, երթով եկել միացել խճուղին փակած ժողովրդին, նշելով որ միանում են շարժմանը։

Բողոքի ակցիաներ են ընթանում նաև մարզերում՝ Մասիսում, Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում, Արմավիրում և այլ մարզերում։