Հայաստանի փաստաբանների պալատը դատական համակարգին կոչ է անում հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը:

«Հարգելի դատավորներ, հաշվի առնելով բազմաթիվ փաստաբանների մասնակցությունը ժողովրդական ընդվզման ալիքի շրջանակներում կազմակերպվող բողոքի ակցիաներին, ինչպես նաև առկա տեղաշարժման խոչընդոտները՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը՝ հետաձգելով դատական նիստերը», - Փաստաբանների պալատի փոխանցմամբ՝ ասված է պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նամակում: