Քաղաքացիները վաղ առավոտից փակել են Վանաձորի բոլոր փողոցները, քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերի մուտքերը։

Դասադուլ և գործադուլ են հայտարարել Վանաձորի բոլոր դպրոցները։ Գործադուլի են դուրս եկել մասնավորապես թիվ 6, թիվ 4, թիվ 9 դպրոցների աշխատողները՝ հայտարարելով, որ միանում են իրենց աշակերտների բողոքի ակցիաներին։

Ցույցին մասնակցում է նաև «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակազմը։ Նշենք, որ ֆաբրիկան մոտ 2 հազար 600 աշխատակից ունի։ Բողոքի գործողություններին մասնակցում են նաև մոտ 80 աշխատակից ունեցող «Ավտոգենմաշ» գործարանի աշխատողները։

Ցուցարարները Հանրապետական կուսակցությանն ու մասնավորապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ուղղված կոչեր են հնչեցնում։ Քաղաքացիների հոսքը դեպի Հայքի հրապարակ չի դադարում։