Գյումրի-Երևան գնացքն այսօր չի գործում։ Այդ մասին հայտնում է«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեղեկատուն՝ նշելով, որ ցուցարարները փակել են երկաթուղին։

Նշենք, որ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: