Այսօր գործադուլ են անցկացնում Տավուշի մարզպետարանի աշխատակիցները՝ բացի հիմնական պաշտոնյաներից, մարզկենտրոն Իջևանի քաղաքապետարանի աշխատողները՝ բացի քաղաքապետից:

Մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցները միացել են Իջևանում բողոքի ակցիաներին:

Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ աշխատում են՝ ապահովելու մարզպետարանի բնականոն գործունեությունը: Նա նաև հավաստիացրեց, որ մարզպետ Հովիկ Աբովյանը մարզում է և աշխատավայրում է:

Ցուցարարները, որոնց միացել են նաև բանկերի տեղական մասնաճյուղերի, հարկային պետական տեսչության և այլ կառույցների աշխատակիցներ, փակել են Տավուշի մարզի մի շարք ճանապարհներ:

Երևանում բուռն ընթացքով շարունակվում են գործադուլներն ու դասադուլները։ Սիթի առևտրի կենտրոնի աշխատակիցները նույնպես գործադուլ են հայտարարել և միացել շարժմանը։