Կամչատկայում ակտիվացել է Կլյուչևսկոյ հրաբուխը
Այսօր Ռուսաստանի հեռավոր արևելյան Կամչատկայում ակտիվացել է Կլյուչևսկոյ հրաբուխը:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ գազի, գոլորշու ու մոխրի խառնուրդով ժայթքումը 5 կիլոմետր վեր է խոյացել` հաշված ծովի մակերևույթից:
4 հազար 850 մետր բարձրություն ունեցող Կլյուչևսկոյը Եվրասիական տարածաշրջանի ամենաբարձր ու ակտիվ հրաբուխներից մեկն է:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում