Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ճանաչվել է ակումբի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Նա դարձել է Մեթ Բասբիի անվան մրցանակի դափնեկիր: Իսպանացի ֆուտբոլիստը դարձել է առաջինը, ով չորս անգամ ստացել է այդ մրցանակը: Երեք մրցանակ ունի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Մեթ Բասբիի մրցանակը հանձնվում է 1987-1988 մրցաշրջանից: