Մի շարք դերասաններ այս պահին հավաքվել են ՀՀ Մշակույթի նախարարության դիմաց և ցանկանում են հանդիպել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ։

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արմեն Ամիրյանին հորդորելու են միանալ ժողովրդին և պահանջել ՀՀԿ-ի հրաժարականը, ինչպես նաև երեկոյան մասնակցել հանրահավաքին։ Այս պահին նրանք սպասում են իրենց մյուս գործընկերներին։

Նշենք, որ դերասաններին են միանում Թատերական ինստիտուտի դասախոսներ, այլ ուսանողներ մեծ խմբերով։