Երևան քաղաքում և Հանրապետության մի շարք մարզերում համաժողովրդական շարժումը գնալով ավելի ու ավելի է մեծացնում ծավալները։

Ցուցարարները փակել են Գյումրու բոլոր փողոցները։

Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մոտ 300 աշխատողներ գործադուլ են հայտարարել և միացել ցուցարարներին։

Նշենք, որ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: