Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը վերջին ընթերցմամբ ընդունել է օրենք պատժամիջոցների մասին՝ դրանում ներառելով «Մագնիտսկու օրենքի» իր տարբերակը և Բրիտանիայի անդրծովյան տարածքների օֆշորներում ֆիրմաների սեփականատերերի անունների բացահայտման մասին հոդվածը: Այս ամենը կոչված է օգնելու տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, կուռուպցիոներների դեմ պայքարին:

«Մագնիտսկու ուղղումը», որը երրորդ ընթերցմամբ ընդունվել է «Պատժամիջոցների և փողերի լվացման դեմ պայքարի մասին» օրենքում, Մեծ Բրիտանիայի կառավարությանը թույլ կտա մերժել այն անձանց այցագրերը և մուտքը երկիր, որոնք մեղադրվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումների և կոռուպցիայի մեջ:

Հիշեցնենք, որ առաջինը «Մագնիտսկու ակտը» վեց տարի առաջ ընդունել է Միացյալ Նահանգները, այնուհետև նրա օրինակին հետևել են Կանադան և Եվրոպայի մի քանի երկրներ: Օրենքն անվանվել է ի պատիվ ռուս իրավաբան Սերգեյ Մագնիտսկու, ով մահացել է քննչական մեկուսարանում: