«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկած միակ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին գրառում է կատարել.

«Ընկերներս անդադար գրում են՝ Ֆելիքս Ցոլակյանին նշանակեք ԱԱԾ ղեկավար։ Նախ՝ մեծագույն հարգանքներս իրեն։ Մեծագույն։ Երկրորդ։ Կդիտարկենք, ժողովուրդ ջան, անպայման կդիտարկենք»: