Մայիսի 2-ին Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Առնվազն 30 մարդ է տուժել Իրանի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ մայիսի 2-ի առավոտյան Յասուջ քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում երկրաշարժ է եղել: Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա: