Փաստաբաններն այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտից գործադուլ են հայտարարել և բողոքի ցույց են անցկացնում Վճռաբեկ դատարանի դիմաց:

Փաստաբաններն «Արման, հեռացիր» գրությամբ պաստառով պահանջում են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը: Այս մասին հայտնում է NEWS.am-ը։

Նշենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին 45 կողմ և 56 դեմ ձայներով մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում: Նրան դեմ է քվեարկել ՀՀԿ խմբակցությունը:

Դրանից հետո կայացած հանրահավաքում Փաշինյանը կոչ է արել վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին:

«Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: Ժամը 08:15-ից շրջափակվում են բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ»,- ասել է Փաշինյանը: