Հայաստանի ներկայացուցիչ 67 կգ քաշային ըմբիշ Կարեն Ասլանյանը 5:3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին։ Այդպիսով բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի լեհ Դավիդ Կարեցինսկու հետ:

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում արդեն ավարտին է մոտենում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մայիսի 2-ի երեկոյան մրցահերթում մեդալների համար գոտեմարտելու են նաև աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը, ովքեր նախօրեին տարել էին 3-ական հաղթանակ և դուրս եկել եզրափակիչ:

97 կգ քաշային Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ, իսկ 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում կմրցի բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Սլավիկ Գալստյանը (63 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ) մեդալ չէին նվաճել: