Առավոտյան ժամը 08։00-ց սկսած Երևան քաղաքում և Հանրապետության մարզերում անցկացվում են բողոքի ակցիաներ, երթեր, փակվել են բազմաթիվ փողոցներ և՛ Երևանում, և՛ մարզերում, և՛ հատուկ նշանակության ավտոճանապարհներ՝ Զվարթնոց օդանավակայան, Կիլիկիա ավտոկայան, Հյուսիսային ավտոկայան տանող ճանապարհները։

Բազմաթիվ կազմակերպությունների, ընկերությունների, գործարանների, պետական կառույցների, ուսումնական տարբեր հաստատությունների ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, աշխատակիցներ գործադուլ և դասադուլ են արել։

Երեկոյան ժամը 17։00-ին Ելք խմբակցության ղեկավար, Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապաշրջափակել փողոցները, որպեսզի քաղաքացիները կարողանան գալ Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու ժամը 19։00-ին կայանալիք հանրահավաքին։