Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել և միացել ժողովրդին։ Այդ մասին Ամիրյանն ինքն է ասել մշակույթի նախարարության մոտ ժամեր շարունակ բողոքի ցույց անողներին։

Մի քանի ժամ առաջ Ամիրյանը ցուցարարներին ասել էր, որ ինքը ընդամենը պաշտոնակատար է, սակայն ցուցարարները շարունակել էին պահանջել, որ նա հրաժարական տա։ Քիչ առաջ Ամիրյանն ինքն է իջել և հաստատել իր հրաժարականի լուրը։

Նշենք, որ վաղ առավոտից նախարարության մոտ հավաքվել էին մշակույթի բազմաթիվ գործիչներ, ովքեր պահանջում էին մշակույթի նախարարի հրաժարականը։ Հրաժարականի լուրը ստանալուց հետո նրանք շնորհակալություն են հայտնել Ամիրյանին և ուղևորվել Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի։