Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․

«Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ»: