Այսօր ժամը 19։00-ին մեկնարկած հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան մի քանի հայտնի երգիչներ, մշակույթի և սպորտի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ կեսօրին Ելք խմբակցության ղեկավար, Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բարգավաճ Հայաստան և Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ղեկավարների հետ, որի արդյունքում պարզ է դարձել, որ առաջիկա ընտրություններին նրանք սատարելու են ժողովրդի թեկնածուին։ Ինչպես նաև ժողով է անցկացրել Հանրապետական կուսակցությունը և ավարտից հետո հայտարարել, որ մարտի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը կողմ կքվեարկի Ազգային Ժողովի խմբակցությունների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուի օգտին։

Վերոնշյալով պայմանավորված վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղը մայիսի 3-ին կանցկացվեն վերջնական և այսօրվա բանավոր ասված պայմանավորվածությունները ճշգրտելու նպատակով հանդիպումներ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին վաղը դադարեցնել բողոքի ակցիաները, չփակել ոչ մի փողոց, չանցկացնել երթեր և հետևել իր ֆեյսբուքյան էջին, իրավիճակի փոփոխության դեպքում նա կհայտնի այդ մասին նրանց։