Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ իր կարիերայի ընթացքում դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:

Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 82 կգ քաշային կարգի եզրափակչում Մանուկյանը մրցում էր բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ: Աշխարհի չեմպիոնը հաղթեց մրցակցին 9:0 հաշվով:

Նշենք, որ Մաքսիմ Մանուկյանը 2017թ․-ին Փարիզում կայացած աշխարհի առաջնության ժամանակ դարձավ ոսկե մեդալակիր: Մանուկյանը նաև մասնակցել է 2016թ․-ի ամառային Օլիմպիական խաղերին: