Մարոկկոյի իշխանությունները խզում են դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Այդ մասին մայիսի 1-ին հայտարարել է Մարոկկոյի ԱԳ նախարար Նասեր Բուրիտան: Փոխանցում է Deutsche Welle-ն:

Որոշումը պայմանավորված է այն փաստով, որ ըստ Ռաբաթի տեղեկությունների, լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության միջոցով Թեհրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Պոլիսարիոյի ճակատին՝ մասնավորապես զենք մատակարարելով։

Որոշումը կայացվել է զուտ երկկողմ բնույթի նկատառումներով և որևէ կապ չունի տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների հետ՝ ավելի ուշ պարզաբանել է Մարոկկոյի ԱԳՆ-ն: Նա շեշտել է, որ խոսքը Մարոկկոյի տարածքային ամբողջականության ու անվտանգության մասին է: Եվ այս ամենի արդյունքում Իրանում Մարոկկոյի դեսպանն արդեն հեռացել է այդ երկրից, իսկ դեսպանությունը կփակվի առաջիկայում: