Վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովում մայիսի 3-ին ժամը 16:00-իn վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը` ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից: Ընտրությունը տեղի կունենա մայիսի 8-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ի հատուկ նիստում ՀՀ Ազգային ժողովը վարչապետ չընտրեց, իսկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: