Մի շարք մարզերում համայնքների հողատարածքները կփոխանցվեն պետությանը՝ (ի դեմս Պետգույքի վարչության) նոր սպանդանոցներ կառուցելու համար: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության մայիսի 3-ի նիստում:

Համաձայն որոշման՝ Հրազդան (Կոտայքի մարզ), Վաղաշեն (Գեղարքունիքի մարզ), Աշոցք (Շիրակի մարզ), Թալին (Արագածոտնի մարզ), Սիսիան (Սյունիքի մարզ) համայնքներում նոր սպանդանոցներ կկառուցվեն: Այս նախագծերից յուրաքանչյուրի իրականացման համար կներդրվի նվազագույնը 30 մլն դրամ:

Սպանդանոցները կկառուցեն Սթարթափերի համագործակցության ծրագրի շահառուները, որն իրականացնում է Փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնը (SMEDNC):