Վարչապետի թեկնածու առաջադրված, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանում հավատարմագրված չորս դեսպանների հետ: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։

Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին:

Նաև քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»։