Cambridge Analytica ընկերությունը, որը Facebook-ի օգտատերերի անհատական տվյալների օգտագործման համար հայտնվել էր սկանդալում, հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը:

Ինչպես նշված է ընկերության կայքում, Cambridge Analytica-ը Մեծ Բրիտանիայում սնանկացման մասին հայտ է ներկայացրել, նման հայտ կներկայացնի նաև ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մարտին բրիտանական և ամերիկյան մի քանի ԶԼՄ-ներ հայտնեցին, որ Cambridge Analytica-ը Facebook-ի օգտատերերի տվյալները հավաքել է քաղաքական գովազդներում օգտագործելու համար: Հետագայում պարզվել է, որ ընկերությունը անձնական տեղեկություններ է ստացել 87 միլիոն օգտատերերից: