Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին և այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի գործընկեր լրագրողներ, այսօրվանից ես վայր եմ դնում ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղարի լիազորությունները. նախարար Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ։ Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար և եթե ինչ-որ բանով ձեզ դժգոհ եմ թողել, ներող եղեք։

Շատ հպարտ եմ, որ պրն Ամիրյանն այնպիսի մթնոլորտ ստեղծեց նաև ձեզ հետ հարաբերություններում, որ ես լրագրողական իմ սկզբունքներին դավաճանելու առիթ չունեցա»: