Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ հավաքելով անհրաժեշտ ստորագրությունները, պաշտոնապես որոշում է կայացրել հունիսի 24-ին կայանալիք վաղաժամ նախագահական ընտրություններում կուսակցության անունից գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ։

Կուսակցության 316 անդամ ստորագրել է որոշման տակ։ Կուսակցական նիստը վարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

«Մենք Թուրքիայի դեմ ծրագրվող կեղտոտ խաղերը կհաղթենք մեր ժողովրդի հետ միասին։ Մեր թիկունքն ամենահզոր թիկունքն է, մեր թիկունքը ժողովուրդն է», ասել է Յըլդըրըմը։