Մայիսի 3-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 26 հասցեում գտնվող թիվ 7 մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: