Մայիսի 3-ին, ժամը 16:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի մոտ այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղամասար գյուղի «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:47-ին, մարվել` 20:37-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4 հա անտառային տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար և 15 անտառտնտեսության աշխատակից: