ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սահակյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:

Որոշման մեջ մասնավորապես նշված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Դավիթ Սահակյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: