ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակչում մայիսի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում կհանդիպեն «Ատլետիկո» (Մադրիդ) և «Մարսել» ակումբները:

Իսպանական թիմը երեկ ուշ երեկոյան կիսաեզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ անգլիական «Արսենալ»-ի նկատմամբ: Ֆրանսիական ակումբը, հյուրընկալվելով ավստրիական «Զալցբուրգ»-ին, պարտվեց 1:2 հաշվով: Թիմերի միջև առաջին հանդիպումները Լոնդոնում և Մարսելում ավարտվել էին, համապատասխանաբար, 1:1 և 2:0 հաշիվներով: