ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով.

Վարազդատ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասված է որոշման մեջ։