Ռեժիսոր Ռոման Պոլանսկիին և երգիծաբան Բիլ Քոսբիին հեռացրել են Ամերիկյան կինոակադեմիայից: Երկուսն էլ մեղավոր են ճանաչվել բռնաբարությունների գործերով: Այս մասին հայտնում է meduza.io-ն։

«Վարչությունը շարունակում է սատարել էթիկական ստանդարտները, որոնք ակադեմիայի անդամներից պահանջում են մարդու արժանապատվության հանդեպ հարգանքի արժեքին համապատասխանություն»,- հայտարարել են ակադեմիայում:

84-ամյա Պոլանսկին խոստովանել է, որ 1977թ․-ին բռնաբարել է 13-ամյա Սամանտա Գեյմերին: 80-ամյա Քոսբին էլ ապրիլի վերջին մեղավոր է ճանաչվել համալսարանի աշխատակցուհի Անդրեա Կոնստանդի բռնաբարության մեջ:

2017թ․-ի հոկտեմբերին Ամերիկյան կինոակադեմիայից հեռացել էին նաև պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին, որին մեղադրում էին տասնյակ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների և սեռական բռնության համար: