Ամանորյա «նվեր» մանկավարժներին՝ հունվարից նրանց աշխատավարձը 5000 դրամով կկրճատվի
Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա «նվեր» մանկավարժներին:
Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարության կողմից որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը:
«Կարծում ենք սա էականորեն չի անդրադառնա մանկավարժների սոցիալական վիճակի վրա»,- նշվել է կառավարության անդամների կողմից։ Երևի թե համոզված են, թե միևնույն է, նրանք միս և կարագ չեն օգտագործում»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում