Մահմուդ Աբասը մայիսի 4-ին վերընտրվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի նախագահ: Այդ մասին հայտնել է Jerusalem Post իսրայելական հրատարակությունը:

Նա վերընտրվել է Պաղեստինյան ազգային խորհրդի՝ Ռամալլահում կայացած քառօրյա նիստում:

«ՊԱԿ-ի գործկոմի անդամները խորհրդակցել են ու որոշում ընդունել եղբայր Աբու Մազենին (Մահմուդ Աբասին) ընտրել գործադիր կոմիտեի նախագահ»,- հայտարարել է գործկոմի անդամ, ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչ Ազամ ալ Ահմադը:

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմը, որը բաղկացած է 15 մարդուց, իր կազմում նաև ընտրել է ինը նոր անդամների: