Տեղի ունեցան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը։ Մադրիդի «Աթլետիկոն» նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր՝ կիսաեզրափակչում դուրս թողնելով Լոնդոնի «Արսենալին»:

Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան գրավեց ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմի դարպասը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 1:1)

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:2)