Մայիսի 3-ին՝ ժամը 16:51-ից մինչև 17:43-ը, Շիրակի մարզի Հացիկ, Մայիսյան, Քեթի, Վահրամաբերդ, Կապս, Բյուրակն համայնքների տարածքներում տեղակայված 14 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 2998 կրակոց:

Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: