ԱԺ Ելք խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․

«Սիրելի հայրենակիցներ, հետևելով բազմաթիվ նամակագիրների հորդորներին և պահանջներին, քիչ առաջ ամբողջական բժշկական հետազոտություն անցա «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Առողջական պրոբլեմներ չունեմ։ Միակ խնդիրը՝ կոկորդի բորբոքումն է, որն առաջացել է մրսածության պատճառով։

Շնորհակալ եմ շատ։ Դուք որ չլինեիք, ես բժշկի գնացողը չէի՜», - գրել է Նիկոլ Փաշինյանը: