Քենիայում ավելի քան 112 մարդ է զոհվել շարունակվող հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի տեղական ընկերությունը:

«Մենք կարող ենք հայտնել, որ երկրի տարածքում 112 մարդ է զոհվել», - մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության գլխավոր քարտուղար Աբաս Գուլեթը:

Նա նշել է, որ հեղեղումները նաև վնասել են 8 հազար հեկտար գյուղատնտեսական հողատարածքներ: Տարերքից ընդհանուր առմամբ տուժել Է ավելի քան 260 հազար մարդ: