Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունների օրերը հայտնի են: Այս մասին հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից:

Միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 1-ին:

- Հունիսի 1 - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն»),

- Հունիսի 5 - «Հայոց լեզու և գրականություն»,

- Հունիսի 12 - «Ֆիզիկա», «Օտար լեզու»,

- Հունիսի 15 - «Մաթեմատիկա»,

- Հունիսի 19 - «Հայոց պատմություն», «Քիմիա»,

- Հունիսի 22 - «Ռուսաց լեզու»: