Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ ԵԱՏՄ նիստը կկայանա մայիսի 14-ին՝ Սոչիում: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Գագաթնաժողովի նախապատրաստումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

«Քննարկվել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2018թ․-ի մայիսի 14-ին Սոչի քաղաքում պլանավորված նիստի նախապատրաստման հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:

«Ղեկավարները նաև շնորհավորանքներ են փոխանակել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առաջիկա տոնակատարության կապակցությամբ», - նշել են Կրեմլում: