Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Նավասը հավաքել է 55 տոկոս ձայն և առաջ անցել անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեից (45 տոկոս)։

Հիշեցնենք, որ Մանեն գոլի հեղինակ էր դարձել իտալական «Ռոմայի» դեմ խաղում (2:4), իսկ Կեյլոր Նավասը սեյվերը «Ռեալին» օգնել էին տանը չպարտվել Մյունխենի «Բավարիային»՝ 2:2:

«Ռեալն» ու «Լիվերպուլը» մայիսի 26-ին կհանդիպեն Կիևում կայանալիք եզրափակչում: