Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը մայիսի 3-ին ժամը 17:00-ին ծանուցել է մայիսի 4-ին ՇՊՀ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին աշխատանքից հեռացնելու մասին: Այս մասին Անահիտ Ֆարմանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Ըստ այդ ծանուցման, ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1 մասի 2-րդ կետով, 31.08.2011թ-ին անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծվել է 04.05.2018թ-ին: