Այսօր լրագրողների հետ հանդիպում անցկացրեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նա հայտնեց իր տեսակետը վերջին օրերին կատարվածի մասին․

«Քաղաքական ճգնաժամ է, դրանից դուրս գալու միակ միջոցն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»:

Ըստ նրա այս օրերին տեղի է ունենում քաղաքական առևտուր, որն ամբողջ աշխարհում ընդունված է.

«Ամբողջ աշխարհը պահանջում է, որ դա լինի սահմանադրական ճանապարհով: «Ծառուկյան» դաշինքը տալիս է, ՀՅԴ-ն տալիս է, բայց ՀՀԿ-ն էլ պետք է ձայներ տա: ԱԺ-ում մինչև ՀՀԿ-ն ձայները չտա, Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի, և դրա շուրջ գնալու է առևտուր»:

Քաղտեխնոլոգը գտնում է՝ եթե անգամ ՀՀԿ-ն այդ 53 ձայնը տա Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնալու համար, դա ամենևին չի նշանակում, թե նա ձայներ կտա Ընտրական օրենսգիրքը փոխելու համար.

«Այսինքն՝ քաղաքական դաշտը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ մինչև վերջնականապես զտվի և գա այն իրավիճակին, ինչի համար սկսվել է պայքարը»: